Անրի Օխանաշվիլին չի համաձայնվում Թեա Ծուլուկիանիի պաշտոնաթողության մասին կարծիքի հետ

14:35, 25.06.2018

Խորհրդարանային մեծամասնության անդամ Անրի Օխանաշվիլին հայտարարում է, որ չի համաձայնվում խորհրդարանային մեծամասնության անդամ Դավիթ Ճիճինաձեի կարծիքի հետ, որի համաձայն Թեա Ծուլուկիանին պետք է պաշտոնաթող լինի:

«Չեմ համաձայնվում Դավիթ Ճիճինաձեի հայտարարության հետ, կապված Թեա Ծուլուկիանիի պաշտոնաթողությանը: Ով պետք է պաշտոնաթող լինի և ով ոչ, «վրացական երազանքի» գրասենյակում չի քննարկվել: Կոնկրետ անձանց մասին զրույցներ չեն եղել: Հիմնականում քննարկել ենք կառավարության հայեցակարգի հարցը, թե ինչպիսի արդյունավետ պետք է լինի կառավարությունը»,-հայտարարել է Անրի Օխանաշվիլին:

Հարցին, պետք է սպասել թե ոչ թիմի ներսում անհամաձայնությանը, Օխանաշվիլին պատասխանել է, որ չգիտի, թե ինչն է լինելու այդ անհամաձայնության հարցը:

Պատգամավորի խոսքերով, «վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը, չի բարձրացվել Թեա Ծուլուկիանիի պաշտոնաթողության հարցը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ փուլում է նախարարների կաբինետի ձևավորման հարցը, ապա Օխանաշվիլին պատասխանել է, որ այդ հարցի պատասխանը հասարակությունը մի քանի օրից կստանա անձամբ վարչապետի կողմից:

Հիշեցնենք, որ խորհրդարանային մեծամասնության անդամ Դավիթ Ճիճինաձեն գտնում է, որ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին պետք է հեռանա պաշտոնից:

Նախարարությունների քանակի նվազեցումը ծրագրվում է կառավարության հայեցակարգի համաձայն, որի շուրջ վարչապետ Մամուկա Բախտաձեի և խորհրդարանային մեծամասնության միջև տեղի են ունեցել կոնսուլտացիաներ: «Վրացական երազանք» կուսակցության  կենտրոնական գրասենյակում Մամուկա Բախտաձեի և խորհրդարանային մեծամասնության ներկայացուցիչների միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 23-ին:

 

Նմանատիպ