Անրի Օխանաշվիլիի թեկնածությունը Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում կներկայացվի Վրաստանի խորհրդարան
Անրի Օխանաշվիլիի թեկնածությունը Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում կներկայացվի Վրաստանի խորհրդարան։
Այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում ներկայացնում ենք Անրի Օխանաշվիլիի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ մինչ արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելը, Անրի Օխանաշվիլին եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ և իրավաբանական հարցերի հանձնաժողովի նախագահ: Վրաստանի խորհրդարանի նախագահի և խորհրդարանական մեծամասնության հետ խորհրդակցությունների արդյունքում այս շաբաթվա ուրբաթ օրը Վրաստանի խորհրդարանում քվեարկության կդրվի Անրի Օխանաշվիլիի հաստատումը»,- ասել է վարչապետը։
Օխանաշվիլին նախկինում զբաղեցնում էր Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնը։