Անրի Օխանաշվիլի. Գուցե ընդդիմությունն ուշքի գա և հասկանա, թե ինչ հայտարարություններ է անում Դավիթ Գարեջիի գործով, անթույլատրելի է շահարկել այս թեման
Անրի Օխանաշվիլի. Գուցե ընդդիմությունն ուշքի գա և հասկանա, թե ինչ հայտարարություններ է անում Դավիթ Գարեջիի գործով, անթույլատրելի է շահարկել այս թեման

Մենք ամեն բան կանենք, որպեսզի Դավիթ Գարեջիի հարցը չքաղաքականացնենք,- այս մասին Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիեըի նախագահ Անրի Օխանաշվիլին հայտարարել է Դավիթ Գարեջիի գործով քաղաքական տարբեր խմբերի հայտարարությունների վերաբերյալ:

Նրա խոսքով, ըննդիմախոսների կողմից « տեղի է ունենում անհավանական բան»:

«Անհավանական է, երբ քաղաքական խմբերը մեր դեմ պայքարում են սեփական հայրենիքի և ազգային շահերի պաշտպանության համար: Այստեղ նրանք ոչ թե քաղաքականացնում են, այլ ասում են, թե ինչպես է իշխանությունը և դատախազությունը համարձակվել բարձրացնել այդ հարցը, որ պետք է պաշտպանել ազգային շահերը: Անհավատալի է, որ այսպես չհետաքրքրի քեզ երկրորդ և տարածքների ճակատագիրը, կամ եթե հետաքրքիր է և միտումնավոր ես անում, առավել վատ: Այսպիսով, գուցե այս մարդիկ ուշքի գան և հասկանան, թե ինչ հայտարարություններ են անում, անթույլատրելի է շահարկել այս թեման, առավել ևս այն բարդ ֆոնին, որը տեղի է ունենում հարևան երկրներում: Մենք ամեն բան կանենք, որպեսզի Դավիթ Գարեջիի հարցը չքաղաքականացնենք – մենք Ադրբեջանի, նրանց քաղաքական ղեկավարության հետ որևէ բան չենք վիճարկում: Հակառակը, հանդիպման շրջանակներում մեր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայացել է հանդիպում, որտեղ համաձայնություն է եղել դիվանագիտական լեզվով, կոնկրետ տեղեկություն և նյութեր են փոխանցվել, դա նշանակում է, որ միայն բարիդրացիական, ռազմավարական գործընկերության շրջանակներում ենք քննարկում այս հարցն այնպես, որ մեր բարեկամությանը վտանգ չսպառնա»,- հայտարարել է Օխանաշվիլին: