Անրի Օխանաշվիլի - Առաջիկայում ակնկալում ենք ուղիղ չվերթներ դեպի Շվեյցարիա
Անրի Օխանաշվիլի - Առաջիկայում ակնկալում ենք ուղիղ չվերթներ դեպի Շվեյցարիա

Մենք շատ բարեկամական և արդյունավետ հանդիպում ունեցանք Շվեյցարիայի խորհրդարանի նախագահի հետ, նա հաստատեց իր պատրաստակամությունն ավելի խորացնելու հարաբերությունները, որոնք ներկայումս առկա են Շվեյցարիայի և Վրաստանի միջև, ասել է խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին, Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Էրիկ Նուսբաումերի հետ հանդիպումից հետո։

Օխանաշվիլիի խոսքով՝ զրույցի ընթացքում շոշափվել է նաեւ տնտեսական հարաբերությունների խորացման հարցը։

«Ուղիղ չվերթների հարցը ակտուալ է։ Շվեյցարական կողմը շահագրգռված է այս ուղղությամբ և հուսով ենք, որ զբոսաշրջության, կրթության և տնտեսական ոլորտում հարաբերություններն էլ ավելի կխորանան։ Մոտ ապագայում մենք ուղիղ չվերթներ ենք ակնկալում Շվեյցարիայի հետ»,- ասել է Օխանաշվիլին։