Անպատասխանատու քաղաքական ուժերից լսել ենք նոր «ֆեյքնյուսեր», իբր Վրաստանի չի երևում արևմուտքի քաղաքական օրակարգում, դա սուտ է. Մամուկա Բախտաձե

15:12, 28.03.2019

Մենք լսել ենք սուտ և նոր «ֆեյքնյուսեր» անպատասխանատու քաղաքական ուժերից, իբր Վրաստանի չի երևում արևմուտքի քաղաքական օրակարգում և իբր, մենք անհայտացել ենք ռադարներից, սա մեծ սուտ է,-այս հայտարարությունը արել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Վրաստանի վարչապետը Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղությամբ վերջին օրերի ակտիվություններին արձագանքել է այսօրվա կառավարության նիստին:

Մամուկա Բախտաձեի խոսքերով, մի քանի օր առաջ Վրաստան էր ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Ենս Ստոլտենբերգը, որը Վրաստանի լավ ընկերն է:

«Նրա այցն մեկ անգամ ևս հաստատումն էր այն բանի, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանին: Աջակցում է մեր ազգի ձգտումներին, աջակցում է այն բարեփոխումների փաթեթին, որը օգնելու է մեզ անդամագրվենք ՆԱՏՕ-ին: Գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացի ընթացքը և բնական է, ընդգծել է այն առաջընթացը, որը մենք ունենք հյուսիս-ատլանտյան դաշինքին ինտեգրվելու ճանապարհին:

Զուգահեռաբար մենք լսել ենք սուտ և նոր «ֆեյքնյուսեր» անպատասխանատու քաղաքական ուժերից, իբր Վրաստանի չի երևում արևմուտքի քաղաքական օրակարգում և իբր, մենք անհայտացել ենք ռադարներից, սա մեծ սուտ է»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքերով, Վրաստանը հյուրընկալում է միջազգային վարժանքները և դա առաջին դեպքն է ՆԱՏՕ-ի պրակտիկայում, երբ դաշինքի ոչ անդամ երկրին իրավունք է տրվել ղեկավարել այդ վարժանքները, լինել ղեկավարող նրա ծրագրման փուլից մինչև կատարելը:

Բացի այդ, նրա խոսքերով, գալիք շաբաթ Վաշինգթոնում ծրագրված է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի մինիստերիալը, որտեղ քննարկվելիք հարցերից մեկը լինելու է Սև ծովը, Սև ծովի ավազանը և խոսքը վերաբերելու է Վրաստանին:

Մամուկա Բախտաձեն նշել է նաև, որ լրացել է Եվրամիության հետ անայցագրային ռեժիմի երկու ամյակը:

Վրաստանի վարչապետի գնահատմամբ, Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները երբևիցե չեն եղել նման մակարդակի:

Նմանատիպ