Անօրեն վարկ տալը առանձին ոլորտ է և այդ հարցով լուրջ զբաղվելու են իրավապահ մարմինները և ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը. Իվանե Մաճավարիանի
Անօրեն վարկ տալը առանձին ոլորտ է և այդ հարցով լուրջ զբաղվելու են իրավապահ մարմինները, ինչպես նաև ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը,-այս հայտարարությունը «խրոնիկայի» հետ զրույցում արել է ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:
Ինչպես նա նշել է, այսօր գրավատների և այլ ֆինանսական ինստիտուտների հետ կապված ընդունած կարգավորումները արդյունավետ են:
«Գտնում եմ ուժի մեջ մտած կարգավորումները շատ արդյունավետ են և ներառում են բոլոր ոլորտները: Ելնելով այստեղից, կլինեն դրանք գրավատներ, թե այլ տիպի ֆինանսական ինստիտուտներ, նրանք նույնպես պետք է ընկնեն պատասխանատու վարկատրման կանոնների սահմաններում, այսպիսով այստեղ հիմնախնդիր չեմ տեսնում: Եթե նկատի ունեք անօրեն վարկեր տալու հարցը, ապա այդ հարցով լուրջ զբաղվելու են իրավապահ մարմինները, ինչպես նաև ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը»,-հայտարարել է ֆինանսների նախարարը:
Հեղինակ -
Edgar Barsegyan