Աննալենա Բերբոկ. Մեր պարտականությունը հաջորդ 80 տարիների ընթացքում ոչ միայն հույս ունենալն է, որ խնդիրները կվերանան, այլև դրանց հետ գործ ունենալու ուժ գտնելու համար մենք պետք է ընտրենք ճիշտ ուղին
Աննալենա Բերբոկ. Մեր պարտականությունը հաջորդ 80 տարիների ընթացքում ոչ միայն հույս ունենալն է, որ խնդիրները կվերանան, այլև դրանց հետ գործ ունենալու ուժ գտնելու համար մենք պետք է ընտրենք ճիշտ ուղին

Ոչնչացված երկրներ, 70 միլիոնից ավելի զոհ, երկու համաշխարհային պատերազմ մեկ սերնդի ընթացքում, Հոլոքոստի աներևակայելի սարսափը և գաղութատիրության տակ եղած 72 տարածք — այսպիսին էր մեր աշխարհը 80 տարի առաջ։ Հուսահատ աշխարհը հույսի շողին էր բռնվել, իսկ քաջ ղեկավարները ՄԱԿ-ի կանոնադրությամբ մեզ տվեցին այդ հույսը, – այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Անալենա Բերբոքը։

Բերբոքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում նշել է, որ այսօր բոլորը պետք է հիշեն անցյալի ծանր դասերը և ընտրեն ճիշտ ուղին։

«Մեր տատերն ու պապերը մարդասիրություն, արժանապատվություն և՝ կհամարձակվեմ ասել՝ խելամտություն ունեին, որպեսզի մի կողմ դնեն տարաձայնությունները, սեփական շահերը, վիրավորանքներն ու համատեղ աշխատեն։ Իսկ երբ մենք կանգնում ենք խաչմերուկում, նրանք մեզ ցույց են տալիս ուղին՝ հույսի ուղին։ Հույսը կույր լավատեսություն չէ, դա երաշխիք չէ, որ ամեն ինչ լավ կլինի։ Դա խոր հավատ է, որ մենք ճիշտ ենք գործում՝ անկախ նրանից՝ կհասնենք արդյոք հաջողության։ Այժմ իսկապես բարդ ժամանակներ են։ Մենք հենց այդպիսի խաչմերուկում ենք։ Տեսնում ենք երեխաների՝ առանց ծնողների, որոնք ուտելիք են փնտրում Գազայի շրջաններում, տեսնում ենք Ուկրաինայում շարունակվող պատերազմը, սեռական բռնությունը Սուդանում, հանցախմբերին Հաիթիում, որոնք ահաբեկում են մարդկանց, անզտված ատելությունը համացանցում, ջրհեղեղներ և երաշտներ ամբողջ աշխարհում։ Միթե այսպիսի աշխարհն էր նախատեսված մեր կանոնադրությամբ։ Մենք պետք է վերանայենք անցյալի ծանր դասերը։

Այսօր մենք չենք տոնում, այլ հիշում ենք դժվար դասերը և քաջություն ենք հավաքում, որպեսզի կրկին գտնենք հույսը՝ հարմարվելու փոխարեն։ Ընտրենք ճիշտ ուղին՝ ոչ թե երաշխիքների, այլ հավատքի հիման վրա, որ դա ճիշտ է։ Մենք պետք է ընտրենք ճիշտ ուղին, որպեսզի ցույց տանք աշխարհին, որ կարող ենք լինել ավելի լավը՝ միասին, ոչ թե որովհետև անցած 80 տարին կատարյալ էր, այլ որովհետև այս 80 տարիների ընթացքում մենք փորձում էինք։ Այս շենքը հուշարձան է ավելի լավ ապագայի՝ մեր համատեղ հույսերի համար։ Այո, մենք ունեցել ենք տարաձայնություններ, պայքարել ենք, բայց նաև հաղթել ենք։ Ահա թե ինչու այս նստաշրջանի թեման է՝ միասին՝ ավելի լավ։ Դա մեր պարտականությունն է առաջիկա 80 տարիների համար, ոչ թե պարզապես հուսալ, որ խնդիրները կվերանան, այլ ուժ գտնել՝ դրանց դիմակայելու համար։ Գործենք միասին ավելի լավ՝ այնտեղ, որտեղ դժվար է ընտրություն կատարել։ Մենք պարտավոր ենք դա այն մարդկանց հանդեպ, ովքեր նույնիսկ պատերազմի ամենածանր պահերին չեն հանձնվում», – հայտարարել է Բերբոքը։