Անկեղծորեն ուրախ եմ, որ քաղաքապետարանին հաջողվում է օգնել կոոպերատիվներից տուժածներին. Զազա Գաբունիա
Վրաստանի խորհրդարանի շրջանային քաղաքականության և ինքնակառավարման կոմիտեի նախագահ Զազա Գաբունիան արձագանքել է Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությանը, որը վերաբերում է կոոպերատիվ բնակարանաշինության տուժածներին օգնությանը:
«Տարիներ շարունակ լսում ենք այս թեման, որպես անլուծելի խնդիր, որը վնասել է հասցրել հարյուրավոր ընտանիքի: Տարիներ է այս թեման բաց է և հրատապ մարտահրավեր էր մնում Թբիլիսիում և անկեղծ ուրախ եմ, որ քաղաքապետարանին հաջողվում է օգնել այդ քաղաքացիներին: Շնորհավորում եմ քաղաքապետարանին և մեր քաղաքացիներին»,- հայտարարել է Զազա Գաբունիան:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր հայտարարել էր, որ սկսում են լուծել 90-ական թվականներին կոոպերատիվ բնակարանաշինությունից տուժածների խնդիրը – սկզբնական շրջանում ձեռք է բերվել մունիցիպալիտետի սեփականությունում առկա 16 հեկտար հողամաս և բավարարվելու է առնվազն 800 ընտանիք, ընդհանուր առմամբ՝ 3000 ընտանիք: