Վրաստանի օդանավակայանների միությունը երկրի մայիսի 26-ին, Անկախության օրվա կապակցությամբ նշանակում է երկու լրացուցիչ չվերթ դեպի Մեստիա և Ամբրոլաուրի։
Հինգշաբթի օրը՝ մայիսի 26-ին, բացի գործող չվացուցակից Նատախտարի-Մեստիա ուղղությամբ, եւս մեկ լրացուցիչ չվերթ կիրականացվի ժամը 13:30-ին, իսկ Մեստիա-Նատախտարի ուղղությամբ՝ 15:15-ին։
Նաև մայիսի 26-ին լրացուցիչ չվերթներ կիրականացվեն Ամբրոլաուրի ուղղությամբ հետևյալ չվացուցակով՝ Նատախտարի-Ամբրոլաուրի ժամը 16:30-ին, իսկ Ամբրոլաուրի-Նատախտարի ուղղությամբ՝ 17:45-ին: Տոմսերն այժմ կարելի է ձեռք բերել կայքում՝ «ticket.vanillasky.ge»:
Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ մայիսի 26-ին Մեստիայում և Ամբրոլաուրիում տարբեր միջոցառումներ են նախատեսված։ Լրացուցիչ չվերթների պահանջարկը մեծացել է ուղևորափոխադրումների ավելացման պատճառով:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան։