Անկարայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ինը մարդ է զոհվել
Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 26-ը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավտոբուսը, որը Իզմիրից Ագրա էր մեկնում, հարվածել է կամրջի ամբարտակին։
Հասնելով տեղում՝ փրկարարներին հաջողվել է դուրս բերել ավտոբուսում գտնվող մի քանի հոգու։ Նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։
Վթարի պատճառով ճանապարհի երթեւեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։
Անկարայի քաղաքապետարանը հայտարարել է, որ վթարի պատճառը կարող է կապված լինել վարորդի քնելու հետ։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։