Անկարայում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ
Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Գերմանիայի նախագահի դիմավորման արարողությանը մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին, ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, կապերի տնօրեն Ֆահրեթթին Ալթունը, Էրդողանի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը և այլ պաշտոնյաներ։
Անկարայում Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ մամուլի ասուլիս է հրավիրել իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
«Մենք հուսով ենք, որ Թուրքիան և Գերմանիան կսկսեն խոսել համատեղ ձեռնարկությունների, այլ ոչ թե խոչընդոտների մասին, հատկապես պաշտպանության ոլորտում։ Մենք ցանկանում ենք ամբողջությամբ վերացնել այն սահմանափակումները, որոնք մենք բախվում ենք պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- ասել է Էրդողանը համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Անկարան ակնկալում է «հետագա աջակցություն և համերաշխություն Գերմանիայի իշխանություններից ահաբեկչության դեմ պայքարում»։
Թուրք առաջնորդը խոսել է նաև Գազայում շարունակվող հակամարտության մասին և ասել, որ Անկարան կշարունակի ջանքերը՝ անկլավում հրադադարի հասնելու համար։ Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գործում է միայն իր քաղաքական կարիերան շարունակելու համար՝ դրանով իսկ վտանգելով ոչ միայն իր քաղաքացիների, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգությունը։
«Թուրքիան այլեւս ինտենսիվ առեւտրային հարաբերություններ չի պահպանում Իսրայելի հետ, եւ այս գլուխը փակված է»,- ասել է Էրդողանը։
Էրդողանը նշել է, որ Իսրայելը Գազայում սպանել է կանանց և երեխաներին և Գերմանիային կոչ է արել տեսնել «սարսափելի տեսարանը»։