Անջեյ Դուդան ԱՄՆ-ին կոչ է անում իր միջուկային զենքը տեղակայել Լեհաստանի տարածքում, քանի որ դա կլինի ռուսական ագրեսիայի դեմ զսպող գործոններից մեկը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կոչ է անում Միացյալ Նահանգներին միջուկային զենքը տեղակայել Լեհաստանի տարածքում։ Դուդան կարծում է, որ դա կլինի ապագա ռուսական ագրեսիայի դեմ զսպող գործոններից մեկը։
Լեհաստանի նախագահն ասում է, որ «ակնհայտ է», որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Լեհաստան տեղափոխել ամերիկյան միջուկային մարտագլխիկներ, որոնք տեղակայված են Արևմտյան Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում։
Լեհաստանի ղեկավարն ասել է, որ վերջերս քննարկել է առաջարկը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ հանդիպման ժամանակ։
«ՆԱՏՕ-ի սահմանները շարժվեցին դեպի արևելք 1999 թվականին, ուստի 26 տարի անց ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները նույնպես պետք է շարժվեն դեպի արևելք: Ինձ համար դա ակնհայտ է», – ասել է Դուդան։