Անիտա Օրբան. Քաղաքացիները երբեք չպետք է արթնանան հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, պայթյունների ձայներից, մենք խստորեն դատապարտում ենք ռուսական հարձակումը և կանգնած ենք ուկրաինացի ժողովրդի կողքին
Անիտա Օրբան. Քաղաքացիները երբեք չպետք է արթնանան հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, պայթյունների ձայներից, մենք խստորեն դատապարտում ենք ռուսական հարձակումը և կանգնած ենք ուկրաինացի ժողովրդի կողքին

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը նշել է, որ Ռուսաստանի կողմից Կիևի վրա կատարված դաժան հարձակումը հստակ հիշեցում է այն ծանր մարդկային զոհերի մասին, որոնք այս պատերազմը կրում է։

Անիտա Օրբանը դատապարտել է ռուսական հարձակումը և համերաշխություն հայտնել Ուկրաինային։

«Քաղաքացիական անձինք երբեք չպետք է արթնանան հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, պայթյունների ձայներից և իրենց կյանքի համար վախից։ Ավերված տներ, քանդված ընտանիքներ, զոհված և վիրավորված անմեղ մարդիկ՝ սա անընդունելի է։ Մենք խստորեն դատապարտում ենք այս հարձակումը և կանգնած ենք զոհերի և ուկրաինացի ժողովրդի կողքին», – սոցիալական ցանցերում գրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը։