Անհրաժեշտության դեպքում, ոստիկանական ուժերը կտեղաշարժվեն շրջաններով, որպեսզի ապահովենք ընտրությունների խաղաղ ընթացքը. ՆԳ նախարարի տեղակալ
Մեր խնդիրն է նախագահական ընտրությունների օրը պահպանել խաղաղ միջավայր, որպեսզի բոլոր քաղաքացիներին տրվի անվտանգ և ազատ միջավայրում ընտրություն կատարելու հնարավորություն,- այս մասին ներքին գործերի նախարարությունում անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Նինո Ջավախաձեն:
Նրա խոսքով, 10:00-ի դրությամբ ընտրություններն ընթանում են խաղաղ միջավայրում և ոստիկանության տեղեկությամբ, որևէ լուրջ իրավախախտում կամ միջադեպ չի եղել:
«Ներքին գործերի նախարարությունը ողջ երկրի մասշտաբով ապահովում է անվտանգություն և իրավակարգի պաշտպանություն: Մեր խնդիրն է նախագահական ընտրությունները օրը պահպանել խաղաղ միջավայր, որպեսզի բոլոր քաղաքացիներին տրվի անվտանգ և ազատ միջավայրում ընտրություն կատարելու հնարավորություն:
Ժամը 10-ը դրությամբ ընտրություններն ընթանում են խաղաղ վիճակում և ոստիկանության տեղեկությամբ, որևէ լուրջ իրավախախտում կամ միջադեպ չի եղել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք հանրությանը, շրջաններում անվտանգ ընտրական միջավայր ստեղծելու համար ստեղծվել են բջջային խմբեր, որոնք օրվա ընթացքում կապահովեն հանրային իրավակարգի պաշտպանությունը»,- հայտարարել է Ջավախաձեն:
Նրա խոսքով, ներքին գործերի նախարարությունն ակտիվ համագործակցում է միջազգային դիտորդական առաքելությունների և տեղի ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
«Անհրաժեշտության դեպքում, ոստիկանական ուժերը կտեղաշարժվեն շրջաններով, որպեսզի ապահովենք ընտրությունների խաղաղ ընթացքը»,- հայտարարել է Ջավախաձեն: