Անհրաժեշտ կլինեն որոշակի փոփոխություններ, որ անայցագրային ռեժիմից օգտվեն նրանք, ովքեր Շենգենի գոտի են մեկնում բարեխղճորեն. Թեա Ծուլուկիանի
Վրաստանի արդարադատության նախարարը հանդիպել է եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալին: Թեա Ծուլուկիանին Սիմոն Մորդուի հետ զրուցել է այցեգրերի ազատականացման գործընթացի պահպանման մասին և լրատվություն փոխանցել, թե ինչ է անում Վրաստանի կառավարությունը անօրեն ներգաղթը նվազեցնելու նպատակով: Լրատվությունն այս մասին տարածում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարության լրատվությամբ, նախարարը նշել է, որ հանդիպումը կարևոր էր եվրոպայի հետ անայցագրային ռեժիմի պահպանման տեսանկյունից:
Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ, Եվրամիության երկրների հետ անայցագրային անց ու դարձը պահպանելու համար, որը երկրի համար շատ կարևոր է, արդեն իրականացվել են օրենսդրական փոփոխություններ: