Անգելա Մերկելի այցը բռնազավթված գոտի ապացույց էր, որ Գերմանիան Վրաստանի տարածքային ամբողջականության աջակիցն է. Դավիթ Զալկալիանի
Եվրամիության առաջատար երկրի առաջնորդ, Անգելա Մերկելի Վրաստան ժամանումը անչափ կարևոր ուղերձ էր, որ Գերմանիան Վրաստանի կայուն աջակիցն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ կանցլերի այցը ամփոփելիս:
Նա Դաշնային կանցլերի այցի որակել է պատմական:
«Հատկապես կցանկանայի ընդգծել տիկին Մերկելի այցը բռնազավթված գոտու մոտ, որը նույնպես շատ կարևոր ապացույց է, որ Գերմանիան Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակիցն է: Նա ինչպես հանդիպումներին, այնպես էլ ուսանողների հեետ քննարկմանը հայտարարել է, որ Վրաստանի այդ տարածքները բռնազավթված են, որ նա այս մասին մշտապես խոսում է Ռուսաստանի հետ երկկողմ հանդիպումների ժամանակ»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը: