Անգելա Մերկելը հայտարարում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը շատ կարևոր է բոլորի համար
Անգելա Մերկելը հայտարարում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը շատ կարևոր է բոլորի համար

Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների գալիք հանդիպումը շատ կարևոր է բոլոր կողմերի և միասնական անվտանգության համար,-այս հայտարարությունը արել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:

«Իհարկ է քննարկել ենք այդ հարցը: Գտնում եմ, որ Պուտին-Թրամպ հանդիպումը շատ կարևոր է: Այն փաստը, որ Ամերիկան և Ռոսաստանը աջակցում են բանակցություններին, բոլորիս համար շատ լավ է»,-հայտարարել է Անգելա Մերկելը:

Գերմանիայի կանցլերը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բոլոր մասնակիցները հավատարիմ են Հյուսիս Ատլանտյան դաշինքին և փորձում են իրենց լուման ունենալ նրա հզորացման մեջ: