Անգելա Մերկելը համարում է, որ Եվրոպան դեռ հեռու է իր վաղեմի նպատակին հասնելուց՝ դառնալ աշխարհի ամենաուժեղ մայրցամաքը

21:38, 19.05.2026

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարում է, որ Եվրոպան դեռ հեռու է իր վաղեմի նպատակին հասնելուց՝ դառնալու աշխարհի ամենաուժեղ մայրցամաքը։

Եվրախորհրդարանում «Եվրոպական արժանիքների շքանշանի» հանձնման արարողության ժամանակ իր ելույթում Մերկելը հայտարարել է, որ Եվրամիության քաղաքացիներին բարգավաճման խոստման կատարումը դժվար է և նոր ջանքեր է պահանջում։

Մերկելը հիշեցրել է 2000 թվականին Լիսաբոնում Եվրամիության առաջնորդների նպատակը, որ Եվրոպան ցանկանում էր դառնալ գիտելիքահեն և գիտության վրա հիմնված մայրցամաք։

«Եթե վերադառնանք 2000 թվականին, երբ Լիսաբոնում կառավարությունների ղեկավարները հայտարարեցին, որ Եվրոպան պետք է լինի աշխարհում ամենաուժեղ և գիտության վրա հիմնված մայրցամաքը, մենք դեռ հեռու ենք այդ նպատակից, և շատ աշխատանք կա անելու՝ այդ խոստմանը մոտենալու համար», – հայտարարել է Անգելա Մերկելը։

Մերկելը նաև նշել է, որ տնտեսական հաջողությունը նախկինի պես անհրաժեշտ է եվրոպական ավելի լայն նպատակների համար։ Մերկելի խոսքով՝ ժողովրդավարական համակարգերը ճնշման տակ են, հատկապես սոցիալական մեդիա հարթակների պատճառով, որտեղ ապատեղեկատվությունը կարող է արագ տարածվել և խեղաթյուրել հասարակական քննարկումները։

Նմանատիպ