Անգելա Մերկելը և Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը  ցավակցել են Մյունստերում զոհվածների ընտանիքներին
Անգելա Մերկելը և Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ցավակցել են Մյունստերում զոհվածների ընտանիքներին

Գերմանիայում, Մյունստեր քաղաքում տեղի ունեցած հարձակմանը արձագանքել են երկրի Կանցլերը և նախագահը: Կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությամբ, նա վրդովված է Մյունստերում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ:

«Հետաքննությունը պետք է կարճ ժամկետում պարզի միջադեպի մանրամասները: Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-ասված է Մերկելի հայտարարության մեջ:

Զոհվածների ընտանիքներին ցավակցել է նաև երկրի նախագահ, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

Հիշեցնենք, Գերմանիայի Մյունստեր քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, 3 մարդ մահացել է, մոտ 30 մարդ վիրավորվել է:

Քաղաքի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, շրջափակված է: