Անգելա Մերկելը չի մասնակցելու Թուրքիայի նախագահի պատվին ծրագրված ընդունելությանը
Գերմանիայի կանցլերը չի մասնակցելու Թուրքիայի նախագահի պատվին ծրագրված ընդունելությանը, լրատվությունն այս մասին հուսալի աղբյուրին հենվելով տարածում է Spiegel-ը:
Հրատարակության լրատվությամբ, դժվար է ասել, արդյոք այս քայլը ուղերձ է Թուրքիայի նախագահին, քանզի կանցլերը սովորաբար մասնակցում է նման ընդունելություններին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայում է գտնվելու սեպտեմբերի 27-29-ին: Հավանաբար ընդունելությանը չի մասնակցելու նաև երկրի արտաքին գործերի նախարարը, քանզի այդ ժամանակ Հայկո Մաասը մասնակցելու է ՄԱԿ-ի վեհաժողովին: