Անելու ենք հնարավորինս, որ Արչիլ Տատունաշվիլիի, Գիգա Օթխոզորիայի և այլ քաղաքացիների դեմ իրականացրած հանցագործությունները չմնան անպատիժ և արդարադատությունը իրականացվի միջազգային իրավունքի շրջանակներում. Արչիլ Թալակվաձե
Վրաստանի իշխանությունները խուսափելու են սադրանքներից և անելու են հնարավորինս, որ Արչիլ Տատունաշվիլիի, Գիգա Օթխոզորիայի և այլ քաղաքացիների դեմ իրականացրած հանցագործությունները չմնան անպատիժ և արդարադատությունը իրականացվի միջազգային իրավունքի շրջանակներում,-այս հայտարարությունը արել է խորհրդարանային մեծամասնության լիդեր, Արչիլ Թալակվաձեն առաջին ալիքի «արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:
Ինչպես նշել է Թալակվաձեն, իշխանությունները չեն թողնելու, որ մեր երկրի զարգացման գործընթացը և խաղաղ ապագան հայտնվեն հարցականների առջև:
Նրա խոսքերով հասարակության ցանկությունն է, որ ապրենք խաղաղ երկրում, որտեղ իրականացվում են բարեփոխումներ, զարգանում է տնտեսությունը, որը ի վերջո մեզ տանելու է դեպի տարածքային ամբողջականության վերականգնումը:
Ինչպես նշել է պատգամավորը, այս մտքի է նաև միջազգային համադաշնությունը, որից Վրաստանը ստանում է լուրջ աջակցություն:
Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, խորհրդարանի կողմից ընդունվող «Օթխոզորիա-Տատունաշվիլիի ցուցակը» լինելու է գործիք, որի համաձայն, ցուցակում հայտնված մարդիկ կզգան, որ բռնազավթված տարածաշրջաններում ցանկացած մարդու նկատմամբ իրականացրած հանցագործությունը չի մնալու անպատիժ:
Հեղինակ -
Edgar Barsegyan