Անձը, ով հարձակվել է Գուգեշաշվիլիների ընտանիքի վրա հավանաբար ճանաչել է նրանց. ՆԳՆ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ անձը, ով հարձակվել է Գուգեշաշվիլիների ընտանիքի վրա հավանաբար ճանաչել է նրանց:
Ինչպես հայտարարել է ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար՝ Մամուկա Ճելիձեն, դեպքի վայրում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դիակ և վիրավորվել է կին, որը տեղափոխվել է բուժհիմնարկ:
«Նախնական վարկածով հարձակվողը ծանոթ է եղել այս ընտանիքի հետ: Հետաքննությունը ընթանում է 109-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն): Հետաքննության հետաքրքրություններից ելնելով այս պահին հավելյալ լրատվություն չեմ կարող տալ»,-ասել է Մամուկա Ճելիձեն:
Այսօր առավոտյյան Դոդո Գուգեշաշվիլիի և իր որդու Գրիգոլ Գուգեշաշվիլիի վրա հարձակվել են իրենց իսկ բնակարանում: Գրիգոլը մահացել է տեղում, իսկ Դոդո Գուգեշաշվիլիին ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քրեագետները և ընթանում են ակտիվ հետաքննչական միջոցառումներ:
«Այսօր ստացված հաղորդագրության համաձայն, 1958 թ. ծնված Դ.Գ.-ին և նրա որդուն 1985 թ. ծնված Գ.Գ.-ին, Դիղոմի թաղամասում, սեփական բնակարանում անհայտ անձը հրազենային վնասվածքներ է հասցրել:
Գ.Գ.-ն մահացել է տեղում, իսկ Դ.Գ.-ին կրիտիկական վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քրեագետները և ընթանում են ակտիվ հետաքննչական միջոցառումներ»,- ասված է ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan