Անձամբ իմ և ոստիկանության համար, այսօր, այնպես ինչպես երբեք կարևոր է մարդու կյանքը և նրա անձեռնմխելիությունը. Վախտանգ Գոմելաուրի
Միևնույն ժամանակ մենք հոգ ենք տանում երկրում կարգուկանոնի և անվտանգության համար, պաշտպանում և վերահսկում ենք սահմանները, պայքարում հանցագործության դեմ, պաշտպանում մարդու իրավունքները, – այս մասին նշել է ներքին գործերի նախարար, Վախտանգ Գոմելաուրին, ելույթ ունենալով ոստիկանության մասնագիտական օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
«Անձամբ իմ ու ոստիկանության համար, այսօր, ինչպես երբեք, կարևոր են մարդկային կյանքն ու դրա անձեռնմխելիությունը: Հանցագործության և հանցավորության դեմ պայքարի ոստիկանի առօրյա գործունեության մեջ հաճախ լինում են պահեր, երբ մենք որոշում ենք կայացնում ակնթարթորեն, չնայած որ այդ որոշումների ընդունման ընթացքում մարդու կյանքի պաշտպանությունը մեր գործունեության հիմնական սկզբունքն է: Միևնույն ժամանակ, մենք հոգ ենք տանում երկրում կարգուկանոնի և անվտանգության համար, պաշտպանում և վերահսկում ենք սահմանները, պայքարում ենք հանցագործության դեմ, պաշտպանում ենք մարդու իրավունքները, պայքարում ենք հրդեհների և բնական աղետների դեմ, հոգ ենք տանում երթևեկության անվտանգության մասին: Միևնույն ժամանակ, մենք աշխատում ենք ենթակառուցվածքային նախագծերի զարգացման և, որ ամենակարևորն է, ոստիկանության աշխատակիցների համար աշխատանքային հարմարավետ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև նախարարության յուրաքանչյուր աշխատողի սոցիալական պատշաճ երաշխիքների վրա», – հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին:
Ներքին գործերի նախարարությունն այսօր նշում է ոստիկանության մասնագիտական օրը: Միջոցառումն անց է կացվում Թբիլիսիում, նախարարության վարչական շենքի հարակից տարածքում: