Անդրիուս Կուբիլիուսը կանխատեսում է, որ Ռուսաստանը երկու-չորս տարի հետո կփորձարկի ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողությունները, և դա կարող է ներառել նաև Բալթյան երկրներից մեկի վրա հարձակումը
ԵՄ պաշտպանության հարցերով հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը հայտարարում է, որ Ռուսաստանը հնարավոր է առաջիկա երկու կամ չորս տարիների ընթացքում փորձի ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը, ինչը կարող է ներառել հարձակում Բալթյան երկրների վրա։
Այս մասին Կուբիլյուսը հայտնել է Վիլնյուսում ընթացող համաժողովում ելույթ ունենալիս։
Նրա խոսքով՝ Եվրամիության անդամ երկրների հետախուզական ծառայությունների հրապարակային հայտարարությունների հիման վրա կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի նախագահը կարող է պատրաստ լինել փորձելու ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի (համատեղ պաշտպանություն) կիրառությունը մինչև 2030 թվականը, առաջիկա 2 կամ 4 տարիների ընթացքում։
«Մենք կարող ենք պարզապես ենթադրել, որ նման դեպքում Կրեմլի նոր ագրեսիայի թիրախը կլինի Բալթյան որևէ երկիր։ Դա կլինի ագրեսիա ՆԱՏՕ-ի և ամբողջ Եվրամիության դեմ», – հայտարարել է Կուբիլյուսը։
Նրա հավելմամբ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ պետությունները պետք է դասեր քաղեն Ուկրաինայում ընթացող պատերազմից և արագացնեն պաշտպանական ծրագրերի իրականացումը։