Անդրիա Ջաղմաիձեն հայտարարել է, որ համաներման հարցը կրկին կբարձրացվի իշխանությունների առջև

11:17, 12.05.2026

Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անդրիա Ջաղմաիձեն հայտարարել է, որ համաներման հարցը կրկին կբարձրացվի իշխանությունների առջև։

Անդրիա Ջաղմաիձեին հարց են ուղղել. «Դուք ապրիլի 9-ին ասել եք, որ պատրիարքի ընտրությունից հետո խղճի բանտարկյալների հարցը կվերանայվի։ Հնարավո՞ր է, որ պատրիարքարանը կրկին դիմի «Վրացական երազանքին»։ Գիտե՞ք Շիո Երրորդի դիրքորոշումը խղճի բանտարկյալների ներման վերաբերյալ»։

Ի պատասխան՝ Ջաղմաիձեն նշել է, որ այս հարցը դեռևս ուժի մեջ է։

«Ես այն ժամանակ ասացի, որ մենք կրկին կբարձրացնենք այդ հարցը և կքննարկենք այն իշխանությունների հետ, վստահեցնում եմ ձեզ, որ այդպես էլ կլինի։ Հիմա շատ դժվար է խոսել ծրագրերի, երբ և ինչ կլինի։ Մենք հիմա շատ բաներ ունենք կարգավորելու։ Ասում եմ ձեզ, որ դա տեղի կունենա», – նշել է Ջաղմաիձեն։

Նմանատիպ