Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ուկրաինային հաջողվել է 11 ուկրաինացի երեխաների վերադարձնել ժամանակավորապես օկուպացված տարածքներից և Ռուսաստանից
Ուկրաինան կարողացել է վերադարձնել 11 ուկրաինացի երեխա ժամանակավորապես օկուպացված տարածքներից եւ Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Նրա տվյալներով՝ երեխաների տարիքը տատանվում է 10-ից 17 տարեկան։ Ինչպես նշել է Երմակը, երեխաների վերադարձն իրականացվել է Քաթարի միջնորդությամբ։
«Հատկապես ինձ հուզեց այն ընտանիքի պատմությունը, որտեղից վերադարձրել էինք հինգ քույր ու եղբայր։ Երեխաներին տարել էին Ռուսաստան եւ երկար ժամանակ նրանց մասին ոչ մի տեղեկություն չկար։ Միայն հետո նրանք ինքնուրույն կապվել էին Ուկրաինայում գտնվող իրենց ավագ քրոջ հետ եւ խնդրել իրենց տուն վերադարձնել։ Սակայն նույնիսկ դրանից հետո վերադարձի ճանապարհը ծայրահեղ դժվար էր։ Ռուսաստանի խնամակալության մարմինները ճնշում էին գործադրում, ձգձգում գործընթացը, փորձում էին ստիպել երեխաներին փոխել իրենց կարծիքը։ Վերադարձն իրականություն դարձավ միայն ավելի քան մեկ տարվա հետեւողական եւ ծանր աշխատանքի արդյունքում», – նշել է Երմակը։