Անդրեյ Երմակ․ Եթե Վլադիմիր Պուտինը հրաժարվի Թուրքիա այցելելուց, դա կլինի վերջնական ազդանշան, որ Մոսկվան չի ցանկանում ավարտել պատերազմը

14:45, 13.05.2025

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ եթե Վլադիմիր Պուտինը հրաժարվի Թուրքիա այցելելուց, դա կլինի վերջնական ազդանշան այն մասին, որ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը։

Երմակի խոսքով՝ այս պահի դրությամբ Ռուսաստանը որևէ պատասխան չի տվել Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին մասնակցելու վերաբերյալ, մինչդեռ Կիևը հաստատել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է և կմեկնի Թուրքիա։

Երմակը հավելել է, որ մայիսի 12-ին նախագահ Դոնալդ Թրամփից հնչեց «շատ հստակ և ուժեղ» հայտարարություն, ըստ որի՝ սպասվում է երկու առաջնորդների մասնակցությունը Թուրքիայում կայանալիք հանդիպմանը։

«Համոզված եմ, որ եթե Վլադիմիր Պուտինը հրաժարվի Թուրքիա գալուց, դա կլինի վերջնական ազդանշան, որ Ռուսաստանը չի ցանկանում այս պատերազմի ավարտը և պատրաստ չէ որևէ բանակցությունների», – հայտարարել է Երմակը։

Նմանատիպ