Անդրեյ Սիբիգա. Ուկրաինայի ժողովուրդը և նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվեցին տեղի տալ Պուտինի ճնշմանը, ոչ ոք չի ստիպի Ուկրաինային զիջել, մենք կպաշտպանենք մեր գոյության իրավունքը
Ուկրաինայի ժողովուրդը և նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել են տեղի տալ Պուտինի ճնշմանը, սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։
Ինչպես նշում է Սիբիգան, ոչ ոք չի կարող ստիպել Ուկրաինային հանձնվել, և նրանք կպաշտպանեն իրենց գոյության իրավունքը։
«Ուկրաինան կրել է ժամանակակից եվրոպական պատմության մեջ ամենասարսափելի ռազմական հարձակումը և երեք տարվա լայնածավալ պատերազմը։ Ուկրաինայի ժողովուրդը և նրա նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել են տեղի տալ Պուտինի ճնշումներին։ Ոչ ոք չի կարող ստիպել Ուկրաինային հանձնվել։ Մենք կպաշտպանենք մեր գոյության իրավունքը»,- գրում է Անդրեյ Սիբիգան։