Անդրեյ Սիբիգա. Ռուսաստանի միակ պատասխանը ԱՄՆ-ի առաջարկներին ավելի շատ հրթիռներ, անօդաչու սարքեր և ռումբեր արձակելն է Ուկրաինայի ուղղությամբ, ժամանակն է ավելի շատ ճնշում գործադրել Մոսկվայի վրա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն արձագանքել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ զանգվածային հարձակումներին։
Անդրեյ Սիբիգան սոցցանցում գրում է, որ ժամանակն է մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։
«Հերթական զանգվածային ռուսական ավիահարվածն Ուկրաինայի ողջ տարածքում։ Բալիստիկ հրթիռներ Կիևի և այլ քաղաքների վրա, հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր շատ շրջաններում և օդային ռումբ Կուպյանսկի բազմահարկ բնակելի շենքի վրա՝ վիրավորելով խաղաղ բնակիչներին: Ռուսաստանի միակ պատասխանը ԱՄՆ-ի առաջարկներին ամբողջական հրադադարի վերաբերյալ ավելի շատ հրթիռներ, անօդաչու սարքեր և ռումբեր արձակելն է Ուկրաինայի ուղղությամբ,- ասել է Սիբիգան։