Անդրեյ Սիբիգա – Կիևի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ԱՄՆ-ի հետ հումքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը չպետք է հակասի Ուկրաինայի՝ ԵՄ ինտեգրման ուղղությանը

20:30, 08.04.2025

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ ուկրաինական կողմն արդեն ձևավորել է իր տեսլականը ԱՄՆ-ի հետ հումքային պաշարների վերաբերյալ ապագա համաձայնագրի տեքստի շուրջ։

Այս մասին նա հայտնել է «Ուկրինֆորմ»-ին։

Նախարարի խոսքով՝ Կիևի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ այդ համաձայնագիրը չպետք է հակասի Ուկրաինայի՝ Եվրոպական միություն ինտեգրման ուղղությանը։

Սիբիգայի խոսքով՝ ներկայում Կիևը ձևավորում է բանակցող խմբի կազմը, որը կմեկնի ԱՄՆ՝ համաձայնագրի տեքստի բովանդակային քննարկման համար։

«Մենք արդեն մշակել ենք մեր դիրքորոշումը, ինչպես նաև մեր տեսլականը ապագա համաձայնագրի տեքստի վերաբերյալ», – նշել է Անդրեյ Սիբիգան։

Նրա խոսքով՝ ապագա համաձայնագիրը պետք է լինի փոխշահավետ, բավարարի երկու կողմի շահերին և չհակասի Ուկրաինայի ԵՄ անդամակցության ուղեգծին։

«Սա ուկրաինական կողմի սկզբունքային դիրքորոշումներից մեկն է», – ընդգծել է Ուկրաինայի արտգործնախարարը։

Նմանատիպ