Անդրեյ Էրմակ. Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի հետ զրույցում մենք քննարկել ենք նրա առաջիկա այցը Ուկրաինա, արդար խաղաղությունն Ուկրաինայի համար առաջնահերթություն է
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ասում է, որ զրուցել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ։
Ինչպես գրում է Էրմակը X սոցիալական ցանցում, նա Քիթ Քելլոգի հետ քննարկել է Ուկրաինա կատարելիք իր այցը։
«Ես խոսել եմ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ։ Մենք քննարկել ենք նրա առաջիկա այցը Ուկրաինա, որը մեզ համար շատ կարևոր է։ Արդար և կայուն խաղաղությունն Ուկրաինայի համար առաջնահերթություն է: Մենք նաև քննարկել ենք իրավիճակը առաջնագծում և Ուկրաինայի խաղաղ բնակչության անվտանգությունը։ Բացի այդ, մենք քննարկել ենք առաջիկա հանդիպումները Մյունխենի անվտանգության համաժողովում: Շնորհակալ եմ աջակցության համար»,- գրառում է Անդրեյ Էրմակը։