Անդրեյ Բելոուսով. Կիևին զենք մատակարարելու միջոցով ռազմական գործողությունների երկարաձգումը մեծացնում է տարածաշրջանում, այդ թվում՝ Եվրոպայում, իրավիճակի անկայունացման ռիսկը
Կիևին զենքի մատակարարումը երկարաձգում է ռազմական գործողությունները և մեծացնում է իրավիճակի ապակայունացման վտանգը տարածաշրջանում, այդ թվում՝ Եվրոպայում, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
Նրա խոսքով՝ Կիևը դրել է իր խաղադրույքը ահաբեկչական գործողությունների վրա։
«Պարտության անխուսափելիության գիտակցմամբ՝ Կիևի ռեժիմը հենվում է ահաբեկչական գործողությունների վրա։ Եվրոպացի հովանավորների աջակցությամբ այն պայթեցնում է Ռուսաստանի տարածքի քաղաքացիական ենթակառուցվածքները և սպանում է խաղաղ բնակչությանը։ Ուկրաինայի զինումի և վարձկան մարտիկների մատակարարման հաշվին ռազմական գործողությունների երկարաձգման փորձերը մեծացնում են ապակայունացման վտանգը, այդ թվում՝ հենց Եվրոպայում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամության մասին՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ», – հայտարարել է Անդրեյ Բելոուսովը։