Անչափահասներին հարմարեցված միջավայրի ստեղծման վրա աշխատանքները կշարունակվեն նաև ապագայում. Վախտանգ Գոմելաուրի
Ներքին գործերի նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրին, խորհրդարանում հանձնաժողովների միավորված նիստում ունեցած ելույթից հետո, պատասխանել է պատգամավորների հարցերին: Վախտանգ Գոմելաուրիի հայտարարությամբ, այս տարի Թբիլիսիում ստեղծվել է անչափահասների հիմնական վարչությունը, նրանց հարմարեցված միջավայրը լրացուցիչ կազմակերպվել է Բաթումիում, Քութաիսիում և Պանկիսիում: Գերատեսչությունը հաջորդ տարի կշարունակի ակտիվ աշխատել այս ուղղությամբ:
«Մենք շատ ենք աշխատում անչափահասների բարեփոխումների ուղղությամբ: Ինչպես նշեցի, այս տարի Թբիլիսիում ստեղծվել է անչափահասների հիմնական վարչությունը: Անչափահասների համար հարմարեցված միջավայրը լրացուցիչ կազմակերպվել է Բաթումիում, Քութաիսիում և Պանկիսիում:
Մենք հետագայում կշարունակենք աշխատել անչափահասների համար հարմար միջավայր ստեղծելու ուղղությամբ: Հաջորդ տարի լրացուցիչ միջավայր կկազմակերպվի Գորիում, Գուրջաանիում և Ախալցիխեում: Սա շատ կարևոր է: Թբիլիսիի ոստիկանության վարչությունում հատկացվել է մի ամբողջ հարկ:
Կան անչափահասների ոլորտում մասնագիտացված քննիչներ, դետեկտիվներ, ովքեր աշխատում են: Ներգրավված են նաև հոգեբաններ: Միայն ենթակառուցվածքը չէ, մեզ շրջաններում անհրաժեշտ են քննիչներ և հոգեբաններ և մենք աշխատում ենք դրա վրա: Հուսանք, հաջորդ տարի մենք կավարտենք այն, ինչ պլանավորել ենք»,- հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին: