Անչափահասների սպանության գործը Գիրգվլիանու գործի հետ համեմատելը պետք է համարվի շահարկում. Իրակլի Կոբախիձեն
Անչափահասների սպանության գործը Գիրգվլիանու գործի հետ համեմատելը պետք է համարվի շահարկում. Իրակլի Կոբախիձեն

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում, Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործը Գիրգվլիանու գործի հետ համեմատելը սկզբունքորեն անընդունելի է համարում:

Նշվածի հետ կապված Իրակլի Կոբախիձեն խոսել է խորհրդարանի այսօրվա նիստին:

Նրա խոսքով, քրեական գործերի նկատմամբ իշխանությունը չունի ոչ ընդհանուր և ոչ էլ սուբյետիվ շահ:

«Սա մեր իշխանության աշխատանքի չափանիշն է, որը հաստատել ենք 2012 թվականից՝ իշխանությունը չունի ընդհանուր շահ քրեական գործերի նկատմամբ, որևէ սուբյեկտիվ շահ, առավել ևս, այնպիսի գործի նկատմամբ, երբ նման ողբերգության հետ ունենք գործ»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Դրա հետ մեկտեղ, նրա գնահատմամբ, Գիրգվլիանու գործով այն ժամանակվա իշխանությունը մեկ կոնկրետ մարդու նկատմամբ գործեց հանցանք: Իսկ Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության դեպքում, ակնհայտ է շատ ծանր հանցանք: Նրա խոսքով, նման տիպի համեմատությունները միայն շահարկումներ են:

Այսօր, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ

Խորավայի փողոցում սպանության գործով ստեղծվելու է խորհրդարանական ժամանակավոր քննչական հանձնաժողով: