Անչափահասների համար հնարավոր է ստեղծվեն միկրոկալանավայրեր. Թեա Ծուլուկիանի
Անչափահասների համար հնարավոր է ստեղծվեն միկրոբանտեր,- այս մասին հատարարել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, որն անցկացրել է պատժակատարողական համակարգի աշխատանքի մեկամյա զեկույցի շնորհանդեսը:
«Մենք մտածում ենք, փակել N11 անչափահասների հաստատությունը, որը ոչ այդքան արդյունավետ է և այդտեղ գտնվում է 25 երեխա: Ցանկանում ենք շարժվել դեպի այն համակարգը, որտեղ երեխաները, որոնք իրենց կյանքի ճանապարհին սխալ են գործել, սակայն երազում են սովորել ԹՊՀ-ում, թեկուզ՝ Հարվարդում, չկրեն պատիժը նրանց հետ, ովքեր ունեն այլ երազանքներ և այլ աշխարհում են տեսնում իրենց կարիերան: Սա շատ կարևոր է, որպեսզի անչափահաս կալանավորների հատվածում մենք կարողանանք արդյունավետ պայքարել կազմակերպված հանցանքի դեմ»,- նշել է նախարարը:
Ինչպես նշել է Թեա Ծուլուկիանին, մշակվում է հայեցակարգ, որպեսզի երեխաների համար ստեղծվեն միկրոկալանավայրեր: