Անցած տարվա հետ համեմատ, 2020 թվականին կլինիկաների հանդեպ համընդհանուր առողջապահության ծրագրի պարտքը նվազել է 200 միլիոն լարիով. Էկատերինե Տիկարաձե
Անցած տարվա հետ համեմատ, 2020 թվականին կլինիկաների հանդեպ համընդհանուր առողջապահության ծրագրի պարտքը նվազել է 200 միլիոն լարիով,- այս մասին Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար, Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, առողջության ազգային գործակալության մասին խոսելիս:
«Կարևոր է, որ գործակալությանը հաջողվեց կարգավորել կլինիկաների հանդեպ ֆինանսական պարտավորությունների վճարման ժամկետները: 2020 թվականին, նախորդ տարվա համեմատ, համընդհանուր առողջապահական ծրագրի պարտքը կլինիկաներին կրճատվել է 200 միլիոն լարիով: Բացի այդ, մենք որոշել ենք , հաստատությունների ֆինանսական վիճակի պահպանման համար, մեկ ամսյա պարտավորությունը փոխանցել ժամանակից շուտ», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: