Անցած գիշեր Խարկովի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով չորս մարդ է տուժել, երեք վայրերում բռնկված հրդեհների դեմ պայքարը դեռ շարունակվում է
In this photo provided by the Ukrainian Emergency Situations Ministry, firefighters put out fire caused by fragments of a Russian rocket after it was shot down by air defense system during the night Russian rocket attack in Kyiv, Ukraine, early Tuesday, May 16, 2023. (Ukrainian Emergency Situations Ministry via AP)
Անցած գիշեր Խարկովի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետեւանքով տուժել է չորս մարդ, իսկ երեք վայրերում բռնկված հրդեհների դեմ պայքարը դեռ շարունակվում է։ Այս մասին տեղեկություն են տարածում ուկրաինական լրատվամիջոցները։
Խոշորամասշտաբ հրդեհներից մեկը բռնկվել է մոտ երեք հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պահեստում։ Նրանք դեռ փորձում են մարել կրակը։