Անցած գիշեր Ռուսաստանը օդային ռումբերով և անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի մի քանի շրջանների վրա
Անցած գիշեր Ռուսաստանը օդային ռումբերով և անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի մի քանի շրջանների վրա

Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի հարավում և արևելքում շարունակվում են։ Ուշ գիշերը ռուսական ուժերը հարձակում են սկսել Զապորոժիեի վրա, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ ութամյա մի տղա։ Զապորոժիեի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավարի խոսքով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, այդ թվում՝ 12-ամյա մի աղջիկ, ով ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Նաև հարձակում է իրականացվել Դնեպրի վրա, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։ Վնասվել են բնակելի տներ, մեքենաներ և տեղական ենթակառուցվածքներ։

Ռուսական կողմը հարվածներ է հասցրել նաեւ Սումի թաղամասում, ինչի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է։

Հարձակումները իրականացվել են տարբեր զինատեսակներով, այդ թվում՝ օդային ռումբերով և անօդաչու սարքերով: