Անցած գիշեր Ռաֆահի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 15 մարդ է զոհվել
Անցած գիշեր Ռաֆահի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ երեխա։ Այս մասին հայտնել են Գազայի հարավում գտնվող հիվանդանոցներից մեկում։
Պաղեստինի քաղաքացիական պաշտպանության խումբը հայտնել է, որ Ռաֆահի վրա Իսրայելի հարձակումից հետո շենքերում մահացած մարդկանց են տեսել։
Ըստ Իսրայելի կառավարության՝ Իսրայելը կշարունակի ռազմական ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա Ռաֆահ քաղաքում, քանի որ ՀԱՄԱՍ-ի վերջին առաջարկը զինադադարի վերաբերյալ հեռու է Իսրայելի պահանջներից։