Անցած 24 ժամում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 136 252 նոր դեպք, մահացել է 2 640 մարդ
Անցած 24 ժամում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 136 252 նոր դեպք, մահացել է 2 640 մարդ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ի 136 252 նոր դեպք, վարակից մահացել է 2 640 մարդ: Այս մասին հաղորդում է «Սի Էն Էնը», հիմնվելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներին:

Վարակի տարածման և մահացության դեպքերի քանակով, Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհում առաջին տեղում է: Երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է «կովիդ 19»-ի ավելի քան 26 միլիոն դեպք, մահացել է 439 439 մարդ: