Անալենա Բերբոք. Կանցլերը չի վախենում Պուտինից
«Կանցլերը չի վախենում Պուտինից». -այսպես է պատասխանել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը լրագրողի հարցին, թե արդյոք կանցլեր Օլաֆ Շոլցը Պուտինից վախենալով է դեմ եղել գերմանական «Տավրուս» թևավոր հրթիռի Ուկրաինա առաքմանը ։
Բուրբոքն ասել է, որ ժամանակն է դադարեցնել «Տաուրուս»-ի Ուկրաինա տեղափոխելու շուրջ քննարկումները, քանի որ ռուսական կողմից կա ապակայունացման վտանգ։
«Ռուսական պատերազմի քարոզչության մի մասը նպատակ ունի պառակտել եւ ապակայունացնել արեւմտյան ժողովրդավարությունը։ Մենք չպետք է դա թույլ տանք, հատկապես, երբ մեզ սպասվում են ընտրություններ՝ Եվրամիությունում և Գերմանիայում նույնպես»,- ասել է Բերբոքը։