Անալենա Բերբոք - Իրավիճակի սխալ հաշվարկը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև
Իրավիճակի սխալ հաշվարկը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման միջև, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Լիբանան կատարած այցի ժամանակ։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ բոլոր կողմերը պետք է համագործակցեն հարավային սահմանին լարվածությունը թուլացնելու և Գազայում հրադադարի հասնելու համար, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի հարավում հրադադարի։
Անալենա Բերբոքը բանակցություններ է վարել Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի և Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Բու Հաբիբի հետ։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Լիբանան է ժամանել Իսրայելից։ Բեռլինի դիվանագիտական ջանքերն ուղղված են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից խուսափելուն։