Անալենա Բերբոկը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ միջազգային դիտորդներին մտնել Ղարաբաղ
Անալենա Բերբոկը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ միջազգային դիտորդներին մտնել Ղարաբաղ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը կոչ է արել Ադրբեջանին թույլ տալ միջազգային դիտորդներին Ղարաբաղ այցելել։ Այս մասին գրում է Reuters-ը։

Բացի այդ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ կավելացնի մարդասիրական օգնությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։

«Ես որոշել եմ ևս մեկ անգամ զգալիորեն ավելացնել մեր մարդասիրական օգնությունը և ավելացնել մեր լրացուցիչ ֆինանսավորումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին երկուսից հինգ միլիոն եվրոյի», – ասել է Բերբոքը։