Անալենա Բերբոկ. Եթե մենք մեղմացնենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ավելի հեշտ կլինի մեզ շանտաժի ենթարկել

10:42, 15.07.2022

Եթե ​​մենք մեղմացնենք Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, մեզ ավելի հեշտ կլինի շանտաժի ենթարկել,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը, ով դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացմանը։

«Սա հրավեր կլինի բոլոր նրանց, ովքեր խախտում են մարդու իրավունքները, ազատությունը և ժողովրդավարությունը, քանի որ Ռուսաստանը ամենադաժան կերպով խախտել է միջազգային իրավունքը», – ասել է Բերբոքը։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա։

«Այդ պատճառով մենք կպահպանենք այդ պատժամիջոցները և ուշադրություն կդարձնենք, որպեսզի մեր հասարակությունը պառակտված չլինի»,- ասել է Բերբոկը։

Նմանատիպ