Անակլիայից տեղափոխված երիտասարդն ուներ անհայտ բաղադրության թունավորման նշաններ. Բժիշկ
Անակլիայի ափին ընթացող երաժշտական փառատոնից Զուգդիդիի հիվանդանոց տեղափոխված երիտասարդն ուներ անհայտ բաղադրության թունավորման նշաններ,- այս մասին Առաջին ալիքին է հայտնել հիվանդանոցի տնօրեն Սուլխա Օրժոնիան:
Նրա խոսքով, Անակլիայի փառատոնից Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները հիվանդանոց են տեղափոխել երկու երիտասարդի: Ինչպես նշել է Օրժոնիան, երիտասարդ տղամարդը կլինիկա տեղափոխելիս արդեն եղել է մահացած, իսկ աղջկան դուրս են գրել բժշկական հաստատությունից:
Ինչ վերաբերում է երրորդ երիտասարդին, նրան կլինիկա է տեղափոխել 112-ի խումբը և շատ շուտ նրան ևս դուրս են գրել հաստատությունից:
Անակլիայում ընթանում է ECHOWAVES փառատոնը: