Անակլիայի նավահանգիստը երկրի ապագան է և ոչ ոքին չի հաջողվի դավադրության տեսություններով և սկանդալներով խուսափել տարիներ առաջ ստանձնած պարտականություններից . Գիորգի Գախարիա
Անակլիայի նավահանգիստը երկրի ապագան է և ոչ ոքին չի հաջողվի դավադրության տեսություններով և սկանդալներով խուսափել տարիներ առաջ ստանձնած պարտականություններից . Գիորգի Գախարիա

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հայտարարում է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափում բացեիբաց զրուցել օբյեկտիվ հանգամանքների մասին,- այս մասին խորհրդարանում լրագրողներին հայտնել Գախարիան, ում հարց են ուղղել «ԹիԲիՍի բանկի» հիմնադիր Մամուկա Խազարաձեի հայտարարությունների առնչությամբ:

Նախարարի խոսքով, երեք հարցում իր համար կա կարևոր մի քանի ծայրահեղ հանգամանք: Գախարիան այս համատեքստում ընդգծել է երեք հարց:

«Առաջինը – ցավոք այն է, որ խորհրդարանի ամբիոնը օգտագործվել է սովորական բամբասանքի և ստերի համար: Երկրորդը, որ բովանդակալից զրույցից շեշտը անցկացնել ինչ որ սկանդալների վրա և ցավոք, դա ստացվեց»,- հայտարարել է Գախարիան:

Նրա խոսքով, ամենակարևորը Անակլիայի նավահանգստի նախագիծն է:

«Այսօր, որպես ՆԳ նախարար և ուժային կառույցի ներկայացուցիչ, քաջ գիտակցում եմ, ինչ Անակլիայի խորջրյա նավահանգիստն ինչ նշանակություն ունի մեր երկրի անվտանգության ճարտարապետության համար: Ծայրահեղ կարևոր բաղադրիչ է: Ընդհանրապես, Անակլիայի խորջրյա նավահանգիստը այս երկրի ապագան է և մենք զրուցում ենք ինչպես էկոնոմիկայի, այնպես էլ անվտանգության մասին: Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ ոչ ոքին չի հաջողվի դավադրության տեսություններով, սկանդալներով և բամբասանքներով խուսափել պարտականություններից, որոնք ստանձնել է տարիներ առաջ»,- հայտարարել է Գախարիա: