Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղարը Անա Նացվլիշվիլին է լինելու: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Անա Նացվլիշվիլին այս պաշտոնին փոխարինելու է Անա Դոլիձեին, ում նախագահը նշանակել է արդարադատության գերագույն խորհրդի ոչ դատավոր անդամ:
Անա Նացվլիշվիլին «Վրաստանի երիտասարդ իրավաբանների միության» ղեկավարն էր: Նա ղեկավար էր ընտրվել 2014 թվականին: