Անա Նացվլիշվիլի - Խնդրում ենք նախագահին հնարավորինս շուտ՝ հաջորդ շաբաթվա սկզբին, արտահերթ նիստ գումարել և օրինական ձևակերպել ժողովրդի կամքը
Անա Նացվլիշվիլի - Խնդրում ենք նախագահին հնարավորինս շուտ՝ հաջորդ շաբաթվա սկզբին, արտահերթ նիստ գումարել և օրինական ձևակերպել ժողովրդի կամքը

Ընդդիմադիր պատգամավոր Անա Նացվլիշվիլիի խոսքով՝ իրենք դիմելու են Վրաստանի նախագահին՝ հաջորդ շաբաթվա սկզբին արտահերթ նիստ գումարելու և ժողովրդի կամքը օրինական կերպով ձևակերպելու համար։

«Մենք դիմում ենք Վրաստանի նախագահին՝ այս օրերին հրավիրել արտահերթ նիստ և իրավաբանորեն ու սահմանադրորեն ձևակերպել ժողովրդի կամքը, ոչ թե ռուսական օրենքը։ Մենք գիտենք նախագահի դիրքորոշումն այս հարցում, ներկայիս բռնի գործողությունների վերաբերյալ, մենք բարձր ենք գնահատում այս դիրքորոշումը և խնդրում ենք, որ շուտափույթ հրավիրվի արտահերթ նիստ, հաջորդ շաբաթվա սկզբին», – ասել է խորհրդարանի դիմաց տեղի ունեցած հանրահավաքում Աննա Նացվիլիշվիլին.

Խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։