Անա Դոլիձեն բողոքի ցույց է անցկացրել Ազգային բանկի մուտքի մոտ
Անա Դոլիձեն բողոքի ցույց է անցկացրել Ազգային բանկի մուտքի մոտ

Դիդուբե-Չուղուրեթիի շրջանում մեծամասնական անկախ թեկնածու Անա Դոլիձեն և նրա կողմնակիցներն Ազգային բանկի մուտքի մոտ անցկացրել են «ամոթի միջանցք»:

Անա Դոլիձեն Ազգային բանկից պահանջում է հարմար պայմաններ ստեղծել թոշակառուների համար: Անա Դոլիձեի հայտարարությամբ, անհրաժեշտ է, որպեսզի խախտվի «Լիբերթի բանկի» մոնոպոլիան: Նրա խոսքով, այլ բանկերը ևս պետք է հնարավորություն ունենան թոշակառուներին առաջարկել առավել ճկուն պայմաններ:

«Ազգային բանկն ամոթալի կերպով մեր թոշակառուներին, փախստականներին և սոցիալապես անապահովներին թողել է դեմ առ դեմ «Լիբերթի բանկի» հետ, որը նրանց գրանցում է շատ մեծ տոկոսադրույք: Մեր թոակառուների կեսը, 400 հազար թոշակառու իր թոշակի մեծ մասն այսօր թողնում է «Լիբերթի բանկում» և Ազգային բանկը որևէ միջոց չի ձեռնարկում, որպեսզի պաշտպանի խոցելի խմբին: Իրականում, Ազգային բանկի ուղղակի պարտականությունն է, կարգավորել բանկերը, որպեսզի նրանք այլևս չկարողանան խլել ամենախոցելի խմբի վերջին պատառը»,- հայտարարել է Անա Դոլիձեն: