Ամստերդամի Սխիպհոլ միջազգային օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղարկվել է մինչև 200 չվերթ, ավելի քան 100-ը հետաձգվել է
Ամստերդամի Սխիպհոլ միջազգային օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղարկվել է մինչև 200 չվերթ, ավելի քան 100-ը հետաձգվել է

Ամստերդամի Սխիպհոլ միջազգային օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղարկվել է մինչև 200 չվերթ, ավելի քան 100-ը հետաձգվել է։

Օդանավակայանի պաշտոնյաների խոսքով՝ այսօր և վաղը ամբողջ երկրում սպասվում են ուժեղ անձրևներ և քամի։

Հայտարարության մեջ նշվում է, որ եղանակի անկանխատեսելիության պատճառով դժվար է ճշգրիտ ասել, թե քանի չվերթ կչեղարկվի։

Սխիպհոլի միջազգային օդանավակայանը խորհուրդ է տալիս ուղևորներին մեկնելուց առաջ ստուգել թռիչքի վերաբերյալ վերջին տեղեկատվությունը։